hyenru
hyenru

Ուսանողական խորհուրդ

Ուսանողական խորհուրդ

Երևանի “Հայբուսակ” համալսարանի ուսանողական խորհուրդը, վերակազմավորված 2019 թվականի սեպտեմբերին, հիմնվելով համալսարանական կանոնադրությանը և ՀՀ օրենքներին ՝ իր առաջ ունի դրված կարևորագույն խնդիր, այն է ներկայացնել և պաշտպանել  ուսանողի շահերը, մասնակցել ուսանողի տարատեսակ խնդիրների լուծմանը: ԵՀՀ ՈՒԽ-ն իր  մեկ տարվա գործունեության ընթացքում կազմակերպել է բազմաթիվ ներհամալսարանական և արտահամալսարանական միջոցառումներ, ինչպիսիք են՝ ներգնա տուր-ծրագրերը, պատմական թանգարանների այցը, սպորտային բազմատեսակ միջոցառումները, բարեգործական ծրագրերը (մանկատների այց, անապահով երեխաներին օգնություն) և այլն: Հարկ է նշել, ՈՒԽ-ի յուրաքանչյուր անդամի ոգեշնչվածության  բարձր աստիճանը այս կամ այն ծրագրի մշակման և իրագործման հարցում և տոկունությունը հետագա պլանավորվող հիմնահարցերի մեջ: