Ներկայումս «Հայբուսակ» համալսարանը պետության կողմից հավատարմագրված ամենամեծ մասնավոր ԲՈՒՀ-ն է, որը որակյալ կադրեր է պատրաստում՝ բարձրագույն կրթության մասնագիտություններով:
1995 թվից համալսարանում հիմնական ուսումնական գործընթացն իրականացվում է Երևանի Աբելյան 6 հասցեյի սեփական մասնաշենքում, որում ապահովված են ժամանակակից կրթությանն անհրաժեշտ բոլոր պայմանները: 1996-ից մասնաշենքում գործում է համալսարանի բազային պոլիկլինիկան՝ ստոմատոլոգիայի և կոսմետոլոգիայի բաժիններով, 2006-ից՝ ժամանակակից կահավորված մարզադահլիճը:
1997-2020 ընթացքում համալսարանը մասնակցել է տասնյակ միջազգային կրթական ցուցահանդեսների (Մոսկվա, Հալեպ, Դամասկոս, Բեյրութ, Թբիլիսի, Կիև և այն) և արժանացել կրթության որակի տարբեր մրցանակների:
Ուսումնական գործընթացի առավել արդյունավետ կազմակերպման նպատակով 2006-ին համալսարանը ձեռք է բերել Երևանում երկրորդ մասնաշենքը (հասցեն՝ Գրիբոյեդով 15):
Հարգելի ուսանողներ, դիմորդներ, ուրախ կլինեմ պատասխանել Ձեր բոլոր հարցերին, որոնք Դուք կարող եք հղել ձևաչափի միջոցով
+374 010 390698
haybusak@academedu.org haybusak@gmail.com