
Հայբուսակ համալսարանի դահլիճում տեղի ունեցավ հանդիպում/սեմինար «Ի՞նչ է Յոգան» թեմայով: Սեմինարն անցկացրեցին ՀՀ-ում Հնդկաստանի դեսպանատան ներկայացուցիչները և «Արև» յոգա կենտրոնի հիմնադիրները:
Հյուրերը բացատրեցին, որ յոգան գիտելիքների մի համակարգ է, որը նպաստում է մարդու ֆիզիկական, մտավոր և հոգևոր զարգացմանը: Այն ինքնաճանաչման արվեստ է, որը սկսվում է մարմնի ֆիզիկական կատարելագործումից, ավարտվում հոգուկատարելիությամբ ու մարդու մաքրությամբ, բնության, տիեզերքի հետ ներդաշնակությամբ:
Տեսական գիտելիքներ հաղորդելուց հետո պրակտիկ գործողությունների միջոցով ներկաները փորձեցին յոգայի մի քանի հնարքներ:
Հանդիպում/սեմինարն անցավ բուռն հարցերի և քննարկումների մթնոլորտում: