hyen
hyen

Վեբինար «ԲԻԶՆԵՍԻ ԵՎ ՎԱՃԱՌՔԻ ԽԹԱՆՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐՈՒՄ» խորագրով

Եվրոպական միության աջակցությամբ՝ «Հայկական Կարիտաս» բարեսիրական ՀԿ-ն «Ճանաչել, Պաշտպանել, Իրագործել» ծրագրի շրջանակում կազմակերպոց սեմինար «ԲԻԶՆԵՍԻ ԵՎ ՎԱՃԱՌՔԻ ԽԹԱՆՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐՈՒՄ» խորագրով` առցանց աշխատարանների շարք փոքր ու միջին ձեռնարկատիրությունների համար։ Աշխատարաններն ուղղված են ճգնաժամային իրավիճակներում ՓՄՁ-երի առաջխաղացմանը գործիքների ճանաչմանն ու կիրառմանն հմտությունների զարգացմանը: Առաջին աշխատարանի թեման էր՝ «SMM-ը (Սոցիալական մեդիայի մարքեթինգ)ճգնաժամիպայմաններում»:

ԵՄ աջակցությամբ ստեղծված ԻՐԻՍ բիզնես ինկուբատորի փորձագետները հանդիպման մասնակիցներին ներկայացրեցին սոցիալական մեդիայի մարքեթինգի դերն ու նշանակությունը սպառողների թիրախային խմբի մեծացման, ապրանքանիշի նկատմամբ հետաքրքրության բարձրացման, և ընդհանրապես բիզնես առաջադրանքների լուծման գործընթացում: Կարևորվում է, որ փոքր և միջին ձեռներեցները հնարավորություն ունենան սոցիալական կայքերի միջոցով ինքնուրույն տարածել իրենց գործունեության մասին տեղեկատվություն՝ առանց կազմակերպչի մասնակցության: Սոցիալական ցանցերում առաջխաղացումը թույլ է տալիս ճշգրտորեն ազդել նպատակային լսարանի վրա, ընտրել հարթակներ, որտեղ այդ լսարանը ներկայացված է, և այդ լսարանի հետ առավել համապատասխանող հաղորդակցման միջոցներ: Ծրագրի ընդհանուր նպատակն է նաև նպաստել ապաստան հայցողների, փախստականների և միգրանտների` մարդու իրավունքների պաշտպանությանը Լիբանանում և Հայաստանում։

Երևանի Հայբուսակ համալսարանից այս սեմինարին մասնակցել է Հասարակական գիտությունների ֆակուլտետի Տնտեսագիտության ամբիոնի դասախոս Նարինե Հովսեփյանը:

Leave a Reply