hyenru
hyenru

ԻՐԱՆԻ ԱՐՏԱԿԱՐԳ ԵՒ ԼԻԱԶՈՐ ԴԵՍՊԱՆԻ ԱՅՑԸ ՀԱՅԲՈՒՍԱԿ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Երևանի Հայբուսակ համալսարանը երեկ հյուրընկալել էր Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին և Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության հյուպատոս Մոխթար Շահ Հոսեյնին: Այցի շրջանակներում դեսպանն ու հյուպատոսը ոչ միայն հանդիպում ունեցան բուհի ղեկավարության հետ, այլ նաև բաց հանդիպում-քննարկում` իրանցի ուսանողների հետ:

Դեսպանը կարևորեց բուհի ղեկավարության հետ քննարկված ուսումնական հարցերի անհրաժեշտությունը,իսկ ռեկտոր Սուրեն Հարությունյանը վստահեցրեց, որ կարվի առավելագույնը, որպեսզի իրանցի ուսանողների կրթության գործընթացը էլ ավելի բարեկեցիկ դառնա:

Հանդիպուման ավարտին ռեկտոր Ս.Հարությունյանը դեսպանին նվիրեց ակադեմիկոս Լևոն Հարությունյանի գրքերից:

Leave a Reply