hyenru
hyenru

ԵՐԿՕՐՅԱ ԹՐԵՅՆԻՆԳ ՀԱՅԲՈՒՍԱԿ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ

Երևանի Հայբուսակ համալսարանում տեղի ունեցավ «Միջազգային գրախոսվող գիտական հանդեսներում հոդվածների հրապարակումը» թեմայով երկօրյա թրեյնինգ, որը վարեց Հայբուսակ համալսարանի միջազգային կապերի ներկայացուցիչ, Իսպանիայի Լա Լագունա համալսարանի դոկտորանտ, լեզվաբան, բանասիրական գիտությունների թեկնածու Դիանա Բալասանյանը:

Թրեյնինգի նպատակն էր նպաստել դասախոսների` գիտական հոդվածներ գրելու հմտությունների զարգացմանը: Տիկին Բալասանյանը կիսվեց իր հարուստ փորձով` ներկայացնելով միջազգային գիտական հանրության շրջանակում ընդունված սկզբունքներն ու մեթոդները գիտական հոդվածներ գրելիս և հրապարակելիս: Մասնակիցները կատարեցին նաև թիմային գործնական առաջադրանքներ: Թրեյնինգին մասնակցեցին ինչպես Հայբուսակի, այնպես էլ այլ համալսարանների դասախոսներ:

Leave a Reply