hyenru
hyenru

ՀԱՅԲՈՒՍԱԿ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԵՐԻՏԱՍԱՐԴ ԴԱՍԱԽՈՍՆԵՐԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄ

2018 թ.-ի մարտ-մայիս ամիսներին տեղի ունեցավ «Սովորել սովորեցնել. բուհական մանկավարժական տեխնոլոգիաներ» օնլայն դասընթացը, որը վարեց Երևանի Հայբուսակ համալսարանի միջազգային կապերի բաժնի ղեկավար, բանասիրական գիտությունների դոկտոր Դիանա Բալասանյանը: Դասընթացը հիմնված էր ժամանակակից մանկավարժական մտքի վերջին նվաճումների վրա և ընդգրկում էր դասավանդման ժամանակակից սկզբունքները, որոնց հիմքում ընկած է ուսանողակենտրոն մոտեցումը:

Դասընթացը նախատեսված էր հատկապես երիտասարդ դասախոսների համար՝ օգնելու նրանց արդյունավետ հաղորդակցության եզրեր գտնել ուսանողների հետ և, նրանց հետ համագործակցելով, ստեղծել ձախողման սպառնալիքից զերծ միջավայր և հաղթահարել բուհական ուսումնառության գործընթացում հաճախ կրկնվող խոչընդոտները:

Մասնակիցներն ակտիվ ներգրավվեցին արծարծվող հարցերի քննարկումներին, կատարեցին հետադարձ կապն ապահովող առաջադրանքներ, պարզաբանեցին իրենց հուզող հարցերը՝ միտված կատարելագործելու իրենց մանկավարժական հմտությունները:

Վերջին դասն անցավ առերես ձևաչափով: Մասնակիցները հնարավորություն ունեցան ծանոթանալու դոկտոր Բալասանյանի հետ և ջերմ մթնոլորտում ամփոփել օնլայն դասընթացը:

Leave a Reply