
Երևանի Հայբուսակ համալսարանում կայացավ ուսանողների համար նախատեսված «Սովորել արագ և արդյունավետ» թեմայով թրեյնինգ, որը կազմակերպեց և վարեց Հայբուսակ համալսարանի միջազգային կապերի ներկայացուցիչ, Իսպանիայի Լա Լագունա համալսարանի դոկտորանտ, լեզվաբան, բանասիրական գիտությունների թեկնածու Դիանա Բալասանյանը:
Թրեյնինգի նպատակն էր ինտերակտիվ քննարկումների միջոցով պարզել` ուսանողները սովորելիս ինչպես են կազմակերպում և տնօրինում իրենց ժամանակը և ծանոթացնել ժամանակի ավելի արդյունավետ տնօրինման հմտություններին: Տիկին Բալասանյանի ներկայացրած նոր մոտեցումների շուրջ ծավալվեցին արդյունավետ քննարկումներ:
Թրեյնինգին մասնակցեցին տարբեր ֆակուլտետների ուսանողներ: