hyenru
hyenru

Հայբուսակ համալսարանի վերապատրաստված աշխատակիցներին շնորհվեցին հավաստագրեր

2017 թ.-ի հունվարի 25-27-ին մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի գրասենյակում տեղի ունեցավ եռօրյա դասընթաց` «Մասնագիտական կրթական ծրագրեր. Ակնկալվող ելքային արդյունքներ և ուսանողի գնահատում» թեմայով:

Դասընթացը նախատեսված էր բարձրագույն ուսումնական հաստատությունների մասնագիտական կրթական ծրագրերի պատասխանատուների, ամբիոնների վարիչների, դասախոսների և այլ աշխատակիցների համար: Հայբուսակ համալսարանից եռօրյա դասընթացին մասնակցեցին Որակի ապահովման կենտրոնի տնօրեն Գասպար Ավագյանը, բժշկական ֆակուլտետի դեկան Յանինա Մարինոսյանը, բժշկական ֆակուլտետի դասախոս Ստեփան Սարգսյանը, տնտեսագիտական ֆակուլտետի դեկան Աննա Հարությունյանը, Կարիերայի կենտրոնի ղեկավար և տնտեսագիտական ֆակուլտետի դասախոս Նարինե Հովսեփյանը, դիզայնի և հագուստի մոդելավորման ֆակուլտետի դասախոս Էդուարդ Ամիրբեկյանը, հումանիտար ֆակուլտետի դասախոսներ Նաիրա Ապրեսյանը և Արևիկ Խուգեյանը, Որակի ապահովման կենտրոնի մասնագետ Մարիամ Հովհաննիսյանը:

Վերապատրաստված աշխատակիցներին շնորհվեցին հավսատագրեր:

Leave a Reply