hyenru
hyenru

ԻՍՐԱՅԵԼԻ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆՆ ԱՅՑԵԼԵԼ Է ՀԱՅԲՈՒՍԱԿ

Իսրայելում Հայաստանից տարված դիպլոմները հաստատելուց հետո Իսրայելի Առողջապահության նախարարությունը ցանկություն էր հայտնել այցելել Հայաստան և անձամբ ծանոթանալ համալսարանի կրթական ծրագրին: Եվ ահա, Նախարարության պատվիրակությունն գտնվում է Հայբուսակում` ուսումնասիրելու` թե ինչ պայմաններում, ինչ ծրագրով ու ինչ դասախոսների հետ են աշխատում իրենց ուսանողները:

Հայբուսակ համալսարանը Իսրայելի ուսանոների հետ համագործակցությունը սկսել է դեռ վեց տարի առաջ: Այսօր բուհում սովորում են Իսրաելից ժամանած հարյուրից ավել ուսանողներ:

Նշենք նաև,որ Հայբուսակն արդեն համագործակցում է Իսրայելի մի շարք կլինիկաների հետ,որոնք պատրաստակամ են Հայաստանում կրթություն ստացած իրենց ուսանողներին ապահովել փորձով:

Leave a Reply