hyen
hyen

ՀՀ բուհերի միջազգային կապերի բաժինների ներկայացուցիչների հերթական աշխատանքային հանդիպումը ԳԿՄԿ-ում

Ս/թ հոկտեմբերի 18-ին ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնում տեղի ունեցավ հայկական բուհերի միջազգային կապերի բաժինների ներկայացուցիչների հերթական աշխատանքային հանդիպումը: Հանդիպումների ընդհանուր նպատակն է քննարկել այն խնդիրները, որոնք Էրազմուս+ ներգնա և արտագնա ուսանողները հանդիպում են արտերկրում շարժունություն իրագործելիս, համատեղ լուծումներ փնտրել, որոնք կնպաստեն Եվրոպական և Հայաստանյան բուհերի միջև կրեդիտների և գնահատականների համադրելիությունն ու կդյուրինացնեն դրանց ճանաչումը, փոխանցումն ու կուտակումը:

«Էրազմուս+» ազգային գրասենյակի ղեկավար Լանա Կառլովան ներկայացրեց միջազգային կրեդիտային շարժունության առաջնահերթությունը՝ ներառական կրթության և սոցիալական ներառականության ներդրման և արժևորման տեսանկյունից: ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ արտաքին կապերի բաժնի պետ Արուսյակ Հարությունյանը ներկայացրեց Կենտրոնի միջազգային կրեդիտային շարժունության ծրագրերի իրականացման մեխանիզմները, ձեռք բերված արդյունքները: Այնուհետև ՀՊՄՀ միջազգային համագործակցության բաժնի ղեկավար Մարիաննա Հարությունյանը ներկայացրեց «Էրազմուս+ շաբաթ» գաղափարի իրականացման փորձը ՀՊՄՀ-ում:

Հանդիպմանը մասնակցեցին Երևանի “Հայբուսակ” համալսարանի Միջազգային կապերի բաժնի ղեկավար Ելենա Կաժոյանը և մասնագետ Լիլիթ Պետրոսյանը։

Leave a Reply