
Հայբուսակ համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետի ուսանողները «Սպասարկման ոլորտի էկոնոմիկա» դասընթացի հերթական ժամը անցկացրեցին Ծաղկաձոր քաղաքում։ Ուսանողները հնարավորություն ունեցան հետաքրքիր էքսկուրսիա անցկացնել՝ ուսումնասիրելով սպասարկման տարբեր ոլորտներ։
Առաջին կանգառը «Օրբելի եղբայրների» տուն-թանգարանում էր, ուր ծանոթացան այս բացառիկ ընտանիքի անդամների կյանքի պատմությանն ու ազգանվեր գործունեությանը:
Հաջորդիվ ուսանողներն այցելեցին «Կովկասի գերուհին» հացատուն ուր նրանք ծանոթացան սննդի սպասարկման ոլորտի առանձնահատկություններին։ Դաս-էքսկուրսիան անցավ հագեցած և հետաքրքիր մթնոլորտում :