hyenru
hyenru

ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻ 22-ՐԴ ՍԵՐՈՒՆԴԸ ՀՐԱԺԵՇՏ ՏՎԵՑ ՀԱՅԲՈՒՍԱԿ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻՆ

«Մոսկվա» կինոթատրոնում մեծ շուքով նշվեց Հայբուսակ համալսարանի 2016-2017թթ. շրջանավարտների ավարտական երեկոն: Հարազատ բուհին հրաժեշտ տվեց համալսարանի շրջանավարտների 22-րդ սերունդը:

Տոնական միջոցառումն ուղեկցվեց համերգային կատարումներով, մրցանակաբաշխությամբ: Երեկոյին ներկա էին համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմը, ուսանողներ, ծնողներ, հյուրեր:

Միջոցառման ընթացքում «Լավագույն ուսանող» կոչմանն արժանացան իրենց առաջադիմությամբ աչքի ընկած մի շարք ուսանողներ: Բուհի մի շարք դասախոսների էլ շնորհվեց «Լավագույն դասախոս» կոչումը: Ուսումնառության ընթացքում գերազանց առաջադիմություն ցուցաբերած ուսանողներն էլ արժանացան անվանական կրթաթոշակների:

Եվս մեկ անգամ շնորհավորում ենք մեր շրջանավարտներին և հավատում, որ իրենց գործունեությամբ հպարտանալու առիթներ մենք դեռ շատ կունենանք:

ՇՆՈՐՀԱՎՈ՛Ր ՏՈՆԴ, ՍԻՐԵԼԻ՛ ՇՐՋԱՆԱՎԱՐՏ

Leave a Reply