hyenru
hyenru

ԵԶՐԱՓԱԿԻՉ ՀԱՄԱԺՈՂՈՎ` «ՀՀ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԵՒ ՈԼՈՐՏԱՅԻՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐ․ ՁԵՌՔԲԵՐՈՒՄՆԵՐ ԵՒ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐ»

«TEMPUS ARMENQA» ծրագրի շրջանակներում, մայիսի 17-ին Երևանի պետական համալսարանում կայացավ «ՀՀ բարձրագույն կրթության ազգային և ոլորտային շրջանակներ ձեռքբերումներ և մարտահրավերներ» խորագրով եզրափակիչ համաժողովը:

Համաժողովի ընթացում ամփոփվեցին «ARMENQA» ծրագրի շրջանակներում ՀՀ բարձրագույն կրթության ազգային և ոլորտային որակավորումների շրջանակների ձեռքբերումներն ու մարտահրավերները: Հրավիրված բուհերի և կազմակերպությունների ներկայացուցիչներին զեկուցեցին «ARMENQA» ծրագրի միջոցով ներդրված աշխատանքները, քննարկեցին ու կիսեցին իրենց փորձը ներկաների հետ, ինչպես նաև ներկայացրին ծրագրի ընթացքում մշակված միջազգայանցման ձեռնարկները: Համաժողովին մասնակցում էին ՀՀ կրթության և գիտության փոխնախարար Կարինե Հարությունյանը, գործընկեր համալսարանների ներկայացուցիչներ մասնագետներ Հայաստանից, Գերմանիայից, Շվեդիայից, Բելգիայից:

Միջազգային եզրափակիչ համաժողովին նաև մասնակցեց Երևանի «Հայբուսակ» համալսարանի Որակի ապահովման կենտրոնի տնօրեն Գասպար Ավագյանը և Որակի ապահովման կենտրոնի մասնագետ Մարիամ Հովհաննիսյանը:

Leave a Reply