hyenru
hyenru

ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ԵՒ ՍԻՐՈ ԲԱՐԵԽՈՍ Ս. ՍԱՐԳԻՍ ԶՈՐԱՎԱՐԻ ՀԻՇԱՏԱԿՈՒԹՅԱՆ ՕՐՎԱՆ ՄԱՍՆԱԿՑԵՑԻՆ ՆԱԵՒ ՀԱՅԲՈՒՍԱԿ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ

Հունվարի 23-ին` Ս. Սարգիս զորավարի տոնի առթիվ, Արարատյան Հայրապետական թեմի` սրբի անունը կրող երեք եկեղեցիներում մատուցվեց Ս. Պատարագ: Առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցում Ս. Պատարագը մատուցվեց Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հանդիսապետությամբ: Ներկա էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, բարձրաստիճան զինվորականներ ու սահմանային գծում առավել աչքի ընկած զինվորներ: Պատարագիչը Տ. Շահե քահանա Հայրապետյանն էր: Հավարտ Ս. Պատարագի Նավասարդ Սրբազանը Ս. Սարգսի աջով օրհնեց զինվորներին ու հավատավոր մյուս հայորդիներին: Արդեն 11 տարի ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ Սրբազանի օրհնությամբ ու նախաձեռնությամբ Ս. Սարգսի տոնին նվիրված միջոցառումների շրջանակում, բացի հոգևոր արարողակարգից, կազմակերպվում են ցուցահանդեսներ, համերգներ, ազգային ավանդույթներով համեմված միջոցառումներ: Տոնի ժամանակ առանձնահատուկ կարևորվում են Հայոց բանակին ու հայ զինվորին նվիրված ծրագրերը: Այս տարի ևս Ս. Պատարագի ավարտին թեմի երիտասարդաց միությունների անդամները Տ. Պետրոս ավագ քահանա Մալյանի գլխավորությամբ կազմակերպել էին խաչերթ: Խաչերթին մասնակցում էին ինչպես տարբեր բուհերի,այնպես էլ ԿՄԱ «Հայբուսակ» համալսարանի ուսանողները,ովքեր Առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցուց Մաշտոցի ու Բաղրամյան պողոտաներով ուղևորվեցին դեպի Սիրահարների պուրակ,որտեղ էլ տեղի ունեցավ համերգ` Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հանդիսապետությամբ: Կրկին շնորհավորում ենք բոլոր սիրահարներին՝ մաղթելով անսահման երջանիկ օրեր և,իհարկե, շա՜տ սեր: Թո՛ղ այս տարին լինի բարեխոս բոլոր սիրահարների համար: Շնորհավոր սիրո բարեխոս Սուրբ Սարգսի տոնը:

Leave a Reply