
2018 թ.-ի հոկտեմբերի 26-ին «Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ում տեղի ունեցավ «Գրադարանները թվային միջավայրում» , «Համագործակցության արդյունավետ հարթակի ձևավորում» թեմայով սեմինար:
Սեմինարի ընթացքում անդրադարձ կատարվեց գրականության համալրման ներկայիս խնդիրներին և դրանց լուծման այլընտրանքային ուղիներին, գրադարանային հավաքածուների սպասարկմանը ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ, հիմնապաշարների թվայնացման խնդիրներին հեղինակային իրավունքի տեսանկյունից և բնօրինակների պահպանման անհրաժեշտության հարցերին:
Երևանի Հայբուսակ համալսարանից սեմինարին մասնակցեց գրադարանավարուհի Սոֆի Դարբինյանը:
Միջոցառման շրջանակում ներկայացվեց նոր գիտատեխնիկական գրականության ցուցահանդես: