
Օրեր առաջ Հայբուսակ համալսարանում տեղի ունեցավ մեծամաշտաբ միջոցառում՝ նվիրված բոլոր այն ուսանող տղաներին, ովքեր ծառայել կամ պատրաստվում են զորակոչվել ծառայության հայոց բանակում:
ԿՄԱ հիմնադիրների խորհրդի որոշմամբ այդ ուսանողներն ունեցան բացառիկ հնարավորություն ստանալու հատուկ խրախուսական կրթաթոշակներ:
Միջոցառմանը ներկա էր Հայաստանի Ազատագրության Հայ Գաղտնի բանակի՝ ԱՍԱԼԱ-ի ազատամարտիկ, «Վան» գործողության հրամանատար Վազգեն Սիսլյանը, ով իր խոսքով ոգևորեց ներկաներին՝ նշելով ազգային բանակի կարևորության ու դերի մասին:
Համալսարանի հարյուրից ավել զորացրված ուսանողների շնրհվեցին կրթաթոշակներ և հանձնվեցին հավաստագրեր:
Սիրելի՛ զինվորներ, ցանկանում ենք ձեզ խաղաղ ծառայություն, հանգիստ ու անխռով գիշերներ և բարի վերադարձ դեպի տուն: