hyenru
hyenru

«ՌԵՍՈ» ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՓԲԸ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉԸ ՀԱՅԲՈՒՍԱԿ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ

Տնտեսագիտական ֆակուլտետ էր հյուրընկալվել «ՌԵՍՈ» ապահովագրական ՓԲԸ Մանրածախ վաճառքների դեպարտամենտի տնօրեն տ.գ.թ. Արտաշես Եղիազարովը: Փորձագետը, ում այցը ակնհայտորեն սպասված էր,անդրադարձավ ապահովագրական գործի ներկա վիճակին և զարգացումներին: Ներկայացվեց Հայաստանում ոլորտի ներդրման կարևորությունը և հիմնախնդիրները: Դասախոսությունն ընթացավ բուռն քննարկման և տարաբնույթ հարցերի մթնոլորտում: 

Ընկերության ներկայացուցիչը հանդիպման ավարտին ֆակուլտետի ուսանողներին առաջարկեց մասնակցել 10 շաբաթյա անվճար դասընթացներին, որի ավարտին լավագույնները կապահովվեն աշխատանքով:

Leave a Reply