hyenru
hyenru

«ԱՐՑԱԽԻ ՖԼՈՐԱՆ» ԵՐԿՀԱՏՈՐՅԱԿ ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍ

Հայաստանի Ազգային գրադարանում տեղի ունեցավ կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ակադեմիկոս,Հայբուսակ համալսարանի հիմնադիր Լևոն Հարությունյանի հեղինակած «Արցախի ֆլորան» երկհատորյակ գրքի շնորհանդեսը:

Հեղինակը գիրքը նվիրել է Արցախի և համայն հայության այն ուսանող-ուսանողուհիների պայծառ հիշատակին, ովքեր Արցախի համար ծանր ու բախտորոշ օրերին թողեցին ուսումը, զենք վերցրին, միացան Արցախի ազատության, անկախության, պատվի ու արժանապատվության համար մղվող սուրբ պայքարին և ընկան հերոսի մահով:

Ակադեմիկոս Լ.Հարությունյանի մահից հետո իրականացել է նրա նպատակը. գիրքը լույս է տեսել, յուրաքանչյուր հատորը 1000 օրինակով:

Հիշեցնենք, որ այս տարի լրանում է գիտնականի 90-ամյակը: Այդ առիթով համալսարանի հիմնադիրների խորհուրդը նախատեսում է անցկացնել միջոցառումների շարք, որի սկիզբը տրվել Է օրեր առաջ՝ գրքերի նվիրատվության յուրօրինակ ֆլեշմոբով:

 

Leave a Reply