
Կորեական «Human in Love» միջազգային մարդասիրական և զարգացման հասարակական կազմակերպության առաջնային նպատակն է օգնել աշխարհի բոլոր անկյունների մարդկանց բարելավելու իրենց կյանքի որակը: Կազմակերպությունը Հայաստանում ևս ունի իր ներկայացուցչությունը, որը զբաղվում է սահմանամերձ շրջանների,Ղարաբաղի լավագույն ուսանողների ուսման վարձերի փոխհատուցմամբ:
Կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Հասմիկ Շամամյանի գլխավորությամբ Հայբուսակ համալսարանի բժշկական ֆակուլտետի Բուժական գործ մասնագիտության 5-րդ կուրսի ուսանողուհի Էլինա Արեգի Անտոնյանին, ով Ստեփանակերտ քաղաքի բնակիչ է, շնորհվեց «Human in Love» կազմակերպության անվանական կրթաթոշակ:
Շնորհակալություն ենք հայտնում կազմակերպությանը մեր լավագույն ուսանողներին սատարելու համար և շնորհավորում ենք մեր ուսանողուհուն, վստահ լինելով, որ նա էլ ավելի հաջողություններ կգրանցի ուսման բնագավառում: