hyenru
hyenru

ՀԱՄԱԼՍԱՐԱՆՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ԲԱՑՈՒՄԸ ՀԱՅԲՈՒՍԱԿՈՒՄ

Երևանի Հայբուսակ համալսարանը իր հարկի տակ հյուրընկալեց ՀՀ-ում Լեհաստանի արտակարգ և լիազոր դեսպան Պավել Չեպլակին, իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր, Եվրոպական խորհրդարանի, Եվրոպայի պահպանողականներ և Ռեֆորմնիստներ խմբի բյուրոյի անդամ Կարոլ Կարսկիին: Հյուրերը մասնակցեցին <<Բոլեսլավ Պրուսի անվան Վարշավայի հումանիտար>>, <<Բիզնեսի և կառավարման>> համալսարանների ներկայացուցչության գրասենյակի բացման արարողությանը: Արարողությանը մասնակցում էին նաև Վարշավայի վերոնշյալ բուհերի պաշտոնական ներկայացուցիչներ Ավագ Հակոբյանը և Տիգրան Գասպարյանը: Հյուրերը համալսարանի դահլիճում անցկացրեցին դասախոսություն:Հանդիպման ավարտին դեսպան Պ.Չեպլակիին շնորհվեց շնորհակալագիր, իսկ պրոֆեսոր Կարոլ Կարսկին արժանացավ Հայբուսակ համալսարանի Պատվավոր դոկտորի կոչման:

Նշենք, որ Վարշավայի համալսարանների հետ կնքված համաձայնագրերի հիման վրա Հայբուսակ համալսարանում կազմակերպվում է ընդունելություն հետևյալ ֆակուլտետներում.

-Կառավարման ֆակուլտետ

-Լոգիստիկայի ֆակուլտետ

-Մանկավարժության ֆակուլտետ

– Ժուռնալիստիկայի ֆակուլտետ

– Լուսանկարչության ֆակուլտետ

– Գովազդի ֆակուլտետ

– Սոցիոլոգիայի ֆակուլտետ

– Քաղաքագիտության ֆակուլտետ

Ուսուցումը՝առկա / հեռակա, տևողությունը՝ 3 տարի :

1-ին և 2-րդ կուրս՝ ուսուցում Հայաստանում՝ տարեկան ուսման վարձը 900 եվրոյին համարժեք դրամ:

3-րդ կուրս՝ ուսուցում Լեհաստանում՝ ուսման վարձը 1500 եվրո :

Ընդունելություն է կազմակերպվում նաև մագիստրատուրայում և ասպիրանտուրայում:

Շրջանավարտները ստանում են եվրոպական նմուշի դիպլոմ, ինչպես նաև՝աշխատանքի իրավունք:

Հասցե՝ Աբելյան 6, հեռ.՝ (010) 39 06 98

Leave a Reply