hyenru
hyenru

ԲԱՑ ԴԱՍ ԱԶԳԱՅԻՆ- ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Հայբուսակ համալսարանի Օտար լեզու և գրականություն մասնագիտության 4-րդ կուրսի և Բժշկական ֆակուլտետի դեղագիտություն մասնագիտության 2-րդ կուրսի արտասահմանցի ուսանողները, դասախոս Գ.Մնոյանի նախաձեռնությամբ, անցկացրեցին բաց դաս: Ուսանողները նյութեր էին պատրաստել ազգային-մշակութային առանձնահատկությունների և իրենց երկրների ուտեստների վերաբերյալ: Տեսականին հաջորդեց գործնականը. համտեսեցին ազգային ուտեստներ: Տեղի ունեցան քննարկումներ մշակութային, կրոնական, ընտանեկան հարաբերությունների,սովորույթների նմանությունների, տարբերությունների վերաբերյալ: Հանդիպումը նպաստեց ուսանողների միջմշակութային գիտելիքների ձեռքբերմանն ու ամրապնդմանը:

Leave a Reply