hyenru
hyenru

ԴԱՏԱԽԱՂ ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ

Իրավագիտության և միջազգային հարաբերությունների ֆակուլտետում կազմակերպվել էր բաց դաս «Քրեական իրավունք» և «Քրեական դատավարական իրավունք» առարկաներից:Նախ ֆակուլտետի դեկան Գ.Գրիգորյանը նշեց,որ կրթության որակի ժամանակակից չափորոշիչները պահանջում են տեսական գիտելիքների համադրում պրակտիկ հմտություններ հետ, և բաց դասը հենց այդ նպատակով է կազմակերպված:

Բաց դասի շրջանակներում ներկայացվեց բեմականացում դատական պրակտիկայից: Ուսանողները հանդես եկան դատավորի, դատախազի փաստաբանի, մեղադրյալի, տուժողի, վկաների և փորձագետի դերերում:

Բաց դասին մասնակցում էին համալսարանի ռեկտոր Ս.Հարությունյանը, գլխավոր տնօրեն Ս.Մամիկոնյանը, պրոռեկտոր Բ.Գասպարյանը, համալսարանի պրոֆեսորա-դասախոսական անձնակազմը և տարբեր ֆակուլտետների ուսանողներ:

Leave a Reply