hyenru
hyenru

ԴԱՏԱԽԱՂ ՀԱՅԲՈՒՍԱԿ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՇԻՐԱԿԱՑԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂՈՒՄ

Հայբուսակ համալսարանի «Շիրակացի» մասնաճյուղի Իրավագիտական ֆակուլտետի ուսանողների հետ իրավագիտություն առարկայի շրջանակներում տեղի ունեցավ արդեն ավանդական դարձած դատախաղ, որն անցկացվեց Շիրակի մարզի լավագույն փաստաբան, Հայբուսակ համալսարանի «Շիրակացի» մասնաճյուղի Իրավագիտական ֆակուլտետի ավագ դասախոս՝ Աննա Դավթյանի գլխավորությամբ: Ապագա իրավագետների հերթական դատախաղի թեման էր «ՀՀ Սահմանադրություն»:

Խաղի ավարտին թիմերի մասնակիցներին հանձնվեց վկայագրեր, իսկ հաղթող թիմը պրոֆեսորադասախոսական կազմի և ժյուրիի հանձնաժողովի որոշմամբ արժանացավ պատվոգրի:

Leave a Reply