hy
hy

Modernization of Doctoral Education in Science and Improvement of Teaching Methodologies (MODEST)

2021թ․ հունվարի 25-ին տեղի ունեցավ «Մեծ Բրիտանիայի փորձը դոկտորական վերապատրաստման կենտրոնի ստեղծման գործում» թեմայով վեբինար Էրազմուս+ «MODEST» ծրագրի շրջանակներում (Ասպիրանտական կրթության արդիականացումը և ուսուցման մեթոդների բարելավումը (Մոդեստ); Modernization of Doctoral Education in Science and Improvement of Teaching Methodologies (MODEST)): Մոդեստ նախագծի ընդհանուր նպատակներն են Եվրոպական բարձրագույն կրթականան և հետազոտական հարթակում ընդլայնել ասպիրանտական ուսումնասիրությունների համագործակցության մակարդակը գործընկեր պետությունների բարձրագույն կրթական հաստատությունների միջև: Նախագծի հիմնական նպատակներն են.

1. Զալցբուրգյան սկզբունքներին համապատասխան և BFGU խորհրդատվությանը, օգտագործելով նոր դասավանդման մեթոդներ, բարելավել ասպիրանտուրայի շրջանավարտների որակը և աշխատունակությունը համագործակցող երկրների բարձրագույն ուսումնական հաստատություններում, արդիականացնելով ասպիրանտական կրթության միջազգայնացումը, ինչպես նաև բարձրացնել շարժունության մակարդակը:

2. Համաձայն Բոլոնիայի գործընթացի, հեշտացնել գործիքակազմի համադրումն ու կազմակերպել հատուկ վերապատրաստման դասընթացներ գործընկեր երկրների բարձրագույն ուսումնական հաստատությունների ակադեմիական և ադմինիստրատիվ անձնակազմի համար, ովքեր զբաղվում են ասպիրանտների վերապատրաստմամբ:

3. Զարգացնել հետազոտական և կրթական անձնակազմի հմտությունները, նրանց վերապատրաստել ուսուցման նոր մեթոդներով, ստեղծել ժամանակակից ուսուցման և հետազոտության համար միջավայր, որը կլինի ուսանողակենտրոն մոտեցման և մրցակցային ծրագրերի զարգացման հիման վրա: Գործընկեր երկրների բարձրագույն ուսումնական հաստատություններում ստեղծելով ասպիրանտական ուսումնական կենտրոններ բարելավել ասպիրանտական կրթության և հետազոտական ծառայությունների կառուցվածքն ու ներքին պոտենցիալը, ինչպես նաև ապահովել դրանց կայունությունն ու համագործակցությունը ԵՄ գործընկեր երկրների հետ:

Վեբինարի բանախոս Իրինա Գրիգորիևան (Մանչեսթերի համալսարանի ֆիզիկայի պրոֆեսոր) մասնակից դասախոսներին, հետազոտողներին, ասպիրանտներին և երիտասարդ հետազոտողներին, ինչպես նաև Հայաստանում 3-րդ կրթական մակարդակով հետաքրքրված այլ մասնակիցներին ներկայացրեց Մեծ Բրիտանիայի Մանչեսթեր համալսարանի ասպիրանտական կրթության առանձնահատկությունները։ Մասնակիցները տարաբնույթ հարցեր հղեցին հետազոտական ծրագրերին դիմելու ընթացակարգերի, անհրաժեշտ գործիքակազմի, ինչպես նաև դրամաշնորհների ձեռքբերման ուղիների և այլի մասին։

Երևանի «Հայբուսակ» համալսարանից վեբինարին մասնակցեց գիտական գծով պրոռեկտոր Մարտին Աբրահամյանը։

Leave a Reply