hyenru
hyenru

ՀԱՆԴԻՊՈՒՄ ԻՏԱԼԻԱՅԻ LUMSA ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԻ ՀԵՏ

Հունվարի 16-ին Եվրասիա միջազգային համալսարանում կայացավ հանդիպում Իտալիայի LUMSA համալսարանի Պալերմո քաղաքի մասնաճյուղի ներկայացուցիչ Չետինա դի Սալվոյի, Էրազմուս+ հայաստանյան ազգային գրասենյակի համակարգող Լանա Կառլովայի, Եվրասիա միջազգային համալսարանի աշխատակիցների և Երևանի Հայբուսակ համալսարանի ուսումնական աշխատանքների պրոռեկտոր Բոգդան Գասպարյանի, Կրթության որակի ապահովման կենտրոնի տնօրեն Աննա Սուքիասյանի, իրավագիտության և միջազգաին հարաբերությունների ֆակուլտետի դեկան Գեղեցիկ Գրիգորյանի, տնտեսագիտական ֆակուլտետի դեկան Աննա Հարությունյանի և Կրթության որակի ապահովման կենտրոնի մասնագետ Մարիամ Հովհաննիսյանի միջև: Հանդիպման ընթացքում քննարկվեց պրոֆեսորադասախոսական և վարչական կազմի շարժունության, ինչպես նաև ուսանողների փոխանակման վերաբերյալ համալսարանների փորձը:

Իտալացի հյուրը նշեց, որ ուսանողները մեծ հնարավորություն են ստանում եվրոպական բուհերում սովորել այն առարկաները, որոնք այստեղ չեն դասավանդվում և հակառակը: Հանդիպումն արդյունավետ էր և խոստումնալից:

Leave a Reply