hyenru
hyenru

ՀԱՅԲՈՒՍԱԿ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԱՎԱԳ ԴՊՐՈՑՈՒՄ ՀՆՉԵՑ ՎԵՐՋԻՆ ԶԱՆԳԸ

Սիրելի՛ շրջանավարտներ, շնորհավորում ենք ձեզ Վերջին զանգի կապակցությամբ: Ցանկանում ենք, որ ձեր կյանքի նոր քայլը լինի ավելի հստակ, ավելի ամուր: Թող նպատակասլացությունը լինի այն շարժիչ ուժը, որը ձեզ կմղի դեպի նոր ձեռքբերումներ և բարձրունքներ: Թող յուրաքանչյուր շրջանավարտ, ով մուտք է գործում նոր կյանք, կերտի իր ճամփան՝ հիմնվելով գիտելիքի, ճշմարտության, հայրենասիրության, բարձր արժեքների վրա: Թող ամեն շրջանավարտ իր հայրենիքին արժանի զավակ լինի` գտնելով իր ուրույն տեղը, նպաստելով մեր պետության և հասարակության զարգացմանը:

Շնորհավո՛ր տոնդ, սիրելի՛ շրջանավարտ

Leave a Reply