
Ապրիլի 19-21-ը Հայբուսակ համալսարանում տեղի ունեցավ «Ուսանողական միջազգային գիտական կոնֆերանս»:
Կոնֆերանսի շրջանակներում համալսարանը հյուրընկալեց «Բոլեսլավ Պրուսի անվան Վարշավայի հումանիտար համալսարան»-ի ռեկտոր Ագնեժկա Քրիսին:Հիշեցնենք,որ երկու համալսարանների միջև կնքվել է համագործակցության համաձայնագիր, որի արդյունքում ուսանողներին կընձեռնվի հնարավորություն ստանալու կրկնակի դիպլոմ, ինչպես նաև կկազմակերպվեն դասախոսների և ուսանողնրի փոխանակման ծրագրեր:
Հանդիպման ավարտին Ագնեժկա Քրիսին շնորհվեց Հայբուսակ համալսարանի «Պատվավոր դոկտոր»-ի կոչում: Կոնֆերանսի բացմանը հաջորդեցին ուսանողների և դասախոսների զեկույցներն ըստ ոլորտների՝ բժշկական, հումանիտար, տնտեսագիտական, իրավագիտական:
Գիտական զեկույցները կհրատարակվեն շուտով: