hyenru
hyenru

ՕՍՏԵՈՊԱՏԻԿ ՍՏՈՄԱՏՈԼՈԳԻԱՅԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՖՈՐՈՒՄ ԿԱՆՆՈՒՄ

Վերջերս Կաննում կայացավ օստեոպատիկ ստոմատոլոգիայի միջազգային ֆորում: Սա ստոմատոլոգիական իրադարձություն է, որն ամբողջ աշխարհից համախմբում է ռուսալեզու ստոմատոլոգների: Հայբուսակ համալսարանից ֆորումնին մասնակցեցին բժշկական ֆակուլտետի դեկան, Ռուսաստանի բժշկատեխնիկական գիտությունների ակադեմիայի անդամ, բժիշկ-ստոմատոլոգ Յանինա Մարինոսյանը և ընդհանուր հարցերով պրոռեկտոր Նարինե Հայրապետյանը: Համաժողովի շրջանակներում ելույթներ ունեցան աշխարհահռչակ բժիշկ-ստոմատոլոգներ, ինչպիսիք են` OSB մեթոդի հիմնադիր Ռոդրիգ Մատյոն (Ֆրանսիա), Դանիել Տեեն (Ֆրանսիա), Մասսիմո Լիլյան (Իտալիա), Մուրատ Նասիրովը (Ռուսաստան), Էմմանուելա Ֆավետտին (Իտալիա) և այլք:

Մասնակիցները ստացան հավաստագրեր:

Leave a Reply