hyenru
hyenru

Ռեկտոր

Երևանի «Հայբուսակ» համալսարանի ռեկտոր
Սուրեն Լևոնի Հարությունյան

Հարգելի՛բարեկամներ,

Ուրախ եմ, որ հնարավորություն ունեմ Ձեզ ողջունելու մեր համալսարանի կայքում:

Երևանի «Հայբուսակ» համալսարանը պետականորեն հավատարմագրված միջազգային բազմամասնագիտական​​ համալսարան է, որտեղ յուրաքանչյուր տարի սովորում է տարբեր երկրներից մոտ 4000 ուսանող: Հայաստանի` Բոլոնիայի գործընթացին միանալուց հետո, մեր համալսարանն անցավ եռաստիճան կրթական համակարգի (բակալավրիատ, մագիստրատուրա և հետբուհական կրթության` PhD ծրագրեր) և սկսեց ընթանալ եվրոպական չափանիշներին համահունչ:

«Հայբուսակ» համալսարանն իր գործունեության ընթացքում անցել է երկար ճանապարհ` յուրաքանչյուր տարի բարելավելով և զարգացնելով իր հնարավորությունները, և հետևաբար մեր ուսանողների հնարավորությունները: Մենք յուրացնում և ներդնում ենք եվրոպական կրթության լավագույն սկզբունքները, չմոռանալով նաև մեր ազգի հարուստ ավանդույթները, որոնք փոխանցվել են մեզ մեր անցյալի մեծերից:

Մենք շնորհակալ ենք մեր փայլուն պրոֆեսորադասախոսական կազմին, որ արդեն երկար տարիներ անընդմեջ գիտելիքի, արհեստավարժության, հմտության դուռն է բացում և դրա միջով անցկացնում մեր ուսանողներին` աշխարհի տարբեր երկրներից:

Մեր առաքելությունն է օգնել երիտասարդներին ձեռք բերել գիտելիք, հմտություններ ու կարողություններ, որոնք կօգնեն նրանց իրենց ոլորտներում դառնալ առաջնակարգ մասնագետներ` այդպիսով դառնալով պիտանի, պահանջված, հաջողակ մարդիկ, որոնցից էլ կախված կլինի իրենց երկրների ապագան: Մենք ցանկանում ենք, որ այդ ապագան լինի պայծառ ու գեղեցիկ, որտեղ էլ որ նրանք աշխատեն և ինչով էլ որ նրանք զբաղվեն:

Մեր առջև գիտելիքի անսահման աշխարհն է: Եկե՛ք միասին անցնենք այդ ուղով:

Ես ուրախ կլինեմ պատասխանել Ձեր բոլոր հարցերին, որոնք Դուք կարող եք հղել «Հետադարձ կապ» ձևաչափի միջոցով:

Լավագույն մաղթանքներով`

Սուրեն  Լևոնի Հարությունյան