Կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, մի շարք ակադեմիաների ակադեմիկոս, Հայբուսակ համալսարանի հիմնադիր և առաջին ռեկտոր: 400-ից ավելի գիտական աշխատությունների հեղինակ է, տպագրել է 40-ից ավելի մենագրություններ, ուսումնամեթոդական ձեռնարկներ, դասագրքեր, և բառարաններ: Գիտական հետաքրքրությունները՝ էկոլոգիա, բնապահպանություն, բուսաբանություն, կանաչապատում, բուսաբուժություն, դեկորատիվ կանաչապատում, լանդշաֆտային ճարտարապետություն:
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՓՈՐՁ
2006 – Կրթության Միջազգային Ակադեմիայի նախագահ, ԿՄԱ գիտական խորհրդի նախագահ
1995 – Խ. Աբովյանի անվ. Հայկական Պետական Մանկավարժական ինստիտուտի (այժմ համալսարան) կենսաբանության և կենսաբանության դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ
1994 – «Հարություն» գիտակրթական ասոցիացիայի նախագահ
1990-1993 Հայբուսակ ինստիտուտի (այժմ համալսարան) ռեկտոր
1978 – Խ. Աբովյանի անվ. Հայկական Պետական Մանկավարժական ինստիտուտի գյուղհիմունքների ամբիոնի վարիչ
1973 – Հայաստանի ԳԱ Բուսաբանության ինստիտուտի կանաչապատման և լանդշաֆտային ճարտարապետության բաժնի վարիչ
1962 – Ավագ գիտական աշխատող Հայաստանի ԳԱ Բուսաբանության ինստիտուտում
ՄՐՑԱՆԱԿՆԵՐ, ՊԱՐԳԵՎՆԵՐ, ԳԻՏԱԿԱՆ ԿՈՉՈՒՄՆԵՐ
2007 – Միջազգային Ինֆորմատիզացիայի Ակադեմիայի (www.iia.ca) անդամ
2006 – ՌԴ Բժշկատեխնիկական Ակադեմիայի իսկական անդամ
2003 – Անանիա Շիրակացու անվան մեդալ՝ ՀՀ նախագահի հրամանագրով
2002 – Էկոլոգիայի և Կենսագործունեության Անվտանգության գիտությունների Ակադեմիայի (http://www.maneb.spb.su/) իսկական անդամ
Միջազգային Մանկավարժական Ակադեմիայի անդամ
1983 – Հեռուստատեսության և ռադիոհաղորդումների պետական կոմիտեի և արհմիութենական հանրապետական կոմիտեի պատվոգիր
Բնության պահպանության ընկերության հանրապետական խորհրդի նախագահության պատվոգիր
1983 – Պրոֆեսորի կոչում
1978 – Հայաստանի գյուղատնտեսության նախարարության պատվոգիր
1976 – «Գիտելիք» Համամիութենական ընկերության պատվոգիր
1973 – ԳԱ գովեստագիր
ԽՍՀՄ Ժողովրդական տնտեսության նվաճումների ցուցահանդեսի բրոնզե մեդալ
1971 – Հայաստանի Ժուռնալիստների Միության անդամ
1970 – Դոկտորական ատենախոսություն
1961 – Թեկնածուական ատենախոսություն
ԳՐՔԵՐ ԵՎ ՄԵՆԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
2007 – Արցախի ֆլորան (2 հատոր). Երևան, Հայբուսակ համալսարանի հրատարակչություն
2006 – Պարտիզագործի հանրագիտարան (2 հատոր), Երևան, Հայբուսակ համալսարանի հրատարակչություն
1993-2006 – Ֆիտոթերապիա (8 հատոր), Երևան, Հայբուսակ համալսարանի հրատարակչություն
2005 – Հայաստանի բնությունը, նրա պահպանության և հարստացման ուղիները, Երևան, Հայբուսակ համալսարանի հրատարակչություն
2004 – Ճանապարհորդություն բնության գաղտնարաններում, Երևան, Հայբուսակ համալսարանի հրատարակչություն
2003 – Հետաքրքրաշարժ բուսաբանություն, Երևան, Հայբուսակ համալսարանի հրատարակչություն
1997 – Ընդհանուր էկոլոգիա (բուհական դասագիրք), I պրակ, Երևան, Հայբուսակ համալսարանի հրատարակչություն
1997 – Ընդհանուր էկոլոգիա (բուհական դասագիրք), II պրակ, Երևան, Հայբուսակ համալսարանի հրատարակչություն
1996 – Հանրաճանաչ դեղաբույսերի օգտագործման համառոտ ձեռնարկ, Երևան, Հայբուսակ համալսարանի հրատարակչություն (Ա. Լ. Հարությունյանի համահեղինակությամբ)
1987 – Քո շրջապատի ծաղիկները. Գիտահանրամատչելի ակնարկ, Երևան, «Արևիկ»
1986 – Հայաստանի դենդրոֆլորան, հատոր II, Երևան, «Լույս» (Ս. Լ. Հարությունյանի համահեղինակությամբ)
1986 – Կանաչ շինարարության հայ-ռուսերեն բացատրական բառարան, Երևան, Հայկական ԽՍՀ ԳԱ հրատ. (Ֆ. Ճ. Հայրապետյանի և Յա. Ի. Մուլիքջանյանի համահեղինակությամբ
1985 – Հայաստանի դենդրոֆլորան, հատոր I, Երևան, «Լույս» (Ս. Լ. Հարությունյանի համահեղինակությամբ)
1984 – Քո շրջապատի թփերը. Գիտահանրամատչելի ակնարկ, Երևան, «Սովետական գրող»
1983 – Քո շրջապատի ծառերը. Գիտահանրամատչելի ակնարկ, Երևան, «Սովետական գրող»
1983 – Բնության պահպանության հիմունքները (բուհական դասագիրք), Երևան, «Լույս» (Մ. Հայրապետյանի համահեղինակությամբ)
1981 – Որ ավելի գեղեցիկ դառնա Սևանը, Երևան, «Լույս»
1974 – Անտառապուրակներ և կանաչ գոտիներ, Երևան, «Հայաստան»
1969 – Լանդշաֆտային պարկաշինություն, Երևան, «Հայաստան»
1962 – Գյուղական բնակավայրերի կանաչապատումը, Երևան, «Հայաստան» (Ս. Պ. Աթոյանի համահեղինակությամբ)
1961 – Ճանապրահների և փողոցների կանաչապատումը, Երևան, «Հայաստան» (Ս. Պ. Աթոյանի համահեղինակությամբ)