
Օրերս Հայբուսակ համալսարանի Ավագ դպրոցի աշակերտներն այցելեցին ՀՀ Կենտրոնական բանկ: Այստեղ նրանք շրջայց կատարեցին բանկի գլխավոր գրասենյակով, տարածքային ստորաբաժանումներով, ծանոթացան ԿԲ-ի գործառույթներին, կառուցվածքին, դրամավարկային քաղաքականության ծրագրերին,ՀՀ ազգային արժույթի պատմությանը: Ավագ դպրոցի աշակերտները հնարավորություն ունեցան մանրամասնորեն տեղեկանալու ԿԲ-ի հիմնական խնդրին՝ ՀՀ-ում գների կայունության ապահովման հիմնահարցին: Հանդիպումն անցավ բուռն քննարկման,հարց ու պատասխանի շրջանակներում: