hyenru
hyenru

ՀԱՅԲՈՒՍԱԿ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐՆ ՆԵՐԿԱ ԳՏՆՎԵՑԻՆ Ա.ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹԻ ԲԱՑՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅԱՆԸ

Երեկ տեղի ունեցավ Արամ Խաչատրյանի 14-րդ միջազգային մրցույթի բացման արարողությունը, որն անցկացվում է ՀՀ նախագահի տիկին Նունե Սարգսյանի բարձր հովանու ներքո: Այն կյանքի է կոչվում մշակույթի նախարարության, «Արամ Խաչատրյան-մրցույթ» մշակութային հիմնադրամի և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի համատեղ ջանքերով:

Արամ Խաչատրյանի մրցույթի բացման արարողությանը կոմպոզիտորի անունը կրող համերգասրահում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ հանդես եկավ աշխարհահռչակ թավջութակահար Նարեկ Հախնազարյանը:

Հայբուսակ համալսարանի ուսանողները ևս ներկա գտնվեցին հեղինակավոր մրցույթ-միջոցառման բացմանը:

Leave a Reply