
Գյումրի 2 ՇԿ-ի կողմից կազմակերպվել էր «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ»
ինտելեկտուալ խաղ-մրցույթ,որին մասնակցություն ունեցավ նաև Հայբուսակ համալսարանի Շիրակացի մասնաճյուղն իր «Հայբուսակ» թիմով: Համառ պայքարում «Հայբուսակ» թիմը գրավեց 2-րդ հորիզոնականը` 1 միավորով զիջելով առաջատարին։ «Հայբուսակ» թիմի պատվոգրի հանձման պատիվը տրվեց ՀՀԿ Գյումրի 2 շրջանային կազմակերպության նախագահ Սուքիաս Ավետիսյանին: