
Երևանի «Հայբուսակ» համալսարանի ռեկտոր Սուրեն Հարությունյանը արժանացել է «Բոլեսլավ Պրուսի անվան Վարշավայի հումանիտար համալսարանի» պրոֆեսորի կոչման։ Արարողությանը մասնակցում էին «Հայբուսակ» համալսարանի ռեկտոր Սուրեն Հարությունյանը, Բժշկական ֆակուլտետի դեկան Յանինա Մարինոսյանը, վերոնշյալ բուհի պաշտոնական ներկայացուցիչներ Տիգրան Գասպարյանը և համալսարանի ռեկտոր Ագնեժկա Քրիսին։
Նշենք, որ Երևանի«Հայբուսակ»համալսարանը համագործակցության համաձայնագրեր է կնքել «Վարշավայի Բոլեսլավ Պրուսի անվան հումանիտար», «Բիզնեսի և կառավարման» համալսարանների հետ: Համաձայնագրերի արդյունքում ուսանողներին կընձեռնվի հնարավորություն ստանալու կրկնակի դիպլոմ, ինչպես նաև կկազմակերպվեն դասախոսների և ուսանողնրի փոխանակման ծրագրեր: