hyenru
hyenru

ՀԱՅԲՈՒՍԱԿԸ ՄԱՍՆԱԿՑԵՑ ԱՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ 5-ՐԴ ՓԱՌԱՏՈՆԻՆ

Հոկտեմբերի 11-ին Արամ Խաչատրյան համերգասրահում մեկնարկեց Հայաստանի պետական երիտասարդական սիմֆոնիկ նվագախմբի հիմնադրած Արամ Խաչատրյանի անվան միջազգային 5-րդ փառատոնը,որն այս տարի նվիրվում է Հովհաննես Այվազովսկու 200 ամյակին: Փառատոնը տևելու է մինչև դեկտեմբերի 11-ը: Բացման համերգը նշանավորվեց համաշխարհային աստղ, հոլիվուդյան դերասան, ռեժիսոր, պրոդյուսեր Ջոն Մալկովիչի մասնակցությամբ:

Փառատոնի շրջանակներում Հայբուսակ համալսարանի ուսանողները, պրոֆեսորդասախոսական կազմը մասնակցեցին երեկ կայացած համերգին,որի հատուկ հյուրը ջութակահար Մարկ Բուշկովն էր:Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի ուղեկցությամբ (դիրիժոր՝ Սերգեյ Սմբատյան) Բուշկովը հանդիսատեսին նվիրեց անմոռանալի երեկո:

Leave a Reply