hyenru
hyenru

ՇՆՈՐՀԱՎՈՐ ՆՈՐ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐԻ

Այս տարի մեր կրթօջախները՝ Հայբուսակ համալսարանը և Հայկական Բաց համալսարանը, նշում են իրենց 20-ամյակը:

Երևանի «Հայբուսակ» համալսարանը, Հայկական Բաց համալսարանը, Լազարյանի անվան միջազգային հարաբերությունների ինստիտուտը, Հեռուստատեսության եւ ռադիոյի ակադեմիան, Ռոսլին դիզայնի ինստիտուտը, «Հայբուսակ» համալսարանի բազային քոլեջը և ավագ դպրոցը սեպտեմբերին 1-ին սկսեցին իրենց հերթական ուսումնական տարին, որն այնքան էլ սովորական չէ:

Բժշկական, միջազգային հարաբերությունների, արևելագիտության, դիզայնի, նկարչության, հեռուստատեսության, իրավագիտության, տնտեսագիտության, օտար լեզուների, մանկավարժության ոլորտներում անցնող տարում շուրջ հազար երկու հարյուր շրջանավարտներ են տվել ԿՄԱ բուհերը, որոնց մի մասը ստանում է հետբուհական կրթություն, մյուս մասը՝ հաջողությամբ աշխատում: Այսօր` նոր ուսումնական տարվա նախաշեմին, կրթօջախը հպարտությամբ է նկատում հոբելյանական տարվա ձեռքբերումները: 
Առաջին անգամ Հայաստանում սկիզբ դրվեց եվրոպական չափանիշներին համապատասխան բուհական մասնագետների վերապատրաստման գործընթացին, վերջինս իրականցրեց ԿՄԱ-ի որակի գնահատման կենտրոնը:
Տասից ավելի պայմանագրեր աշխարհի առաջատար կրթական կազմակերպությունների հետ՝ Իսպանիա, Գերմանիա, Ֆրանսիա, Հոլանդիա, Անգլիա, Իրան, ԱՄՆ, Կանադա, ՌԴ: Կրթօջախի 20-ամյակի միջոցառումների շրջանակներում առաջին անգամ Հայաստանում ԿՄԱ-ի ավագ դպրոցի շրջանավարտները հնարավորություն ունեն կրթությունը շարունակելու արտերկրի առաջատար բուհերում: Եվ այս ամենի հետ մեկտեղ մշակութային, սպորտային, ինտելեկտուալ բազմաթիվ միջոցառումներ, մրցույթներ, հանդիպումներ, հաղթանակներ ու նվաճումներ: 
«Մենք ձեռքբերածով չենք բավարարվում և միշտ ձգտում ենք ավելիին». սա ԿՄԱ կարգախոսն է, որով և արդեն 20 տարի է առաջնորդվում է կրթօջախը: Չէ՞ որ մարդկության առաջընթացի երաշխիքը յուրաքանչյուրի կրթվելու ցանկությունն է:

Leave a Reply