hyenru
hyenru

«Եվրոպական ինտեգրացիային համահունչ բարձրագույն կրթության 3-րդ աստիճանի որակի ապահովման համակարգի ներդրում՝ խթանելու հետազոտությունների միջազգայնացումը» (C3QA) նախագծի եզրափակիչ համաժողով

Սեպտեմբերի 26-ին «Հայբուսակ» համլսարանի ներկայացուցիչները մասնակցեցին ՀՖՀՀ-ում «Եվրոպական ինտեգրացիային համահունչ բարձրագույն կրթության 3-րդ աստիճանի որակի ապահովման համակարգի ներդրում՝ խթանելու հետազոտությունների միջազգայնացումը» (C3QA) նախագծի եզրափակիչ համաժողովին :
Համաժողովի բացումն իրենց ներկայությամբ պատվեցին ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանը, Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտը, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Անդրեա Վիկտորինը, Հայաստանում Էրազմուս+ ծրագրի ազգային գրասենյակի համակարգող Լանա Կառլովան:

Հայբուսակ համալսարանից համաժողովին մասնակցեցին Կարիերայի կենտրոնի ղեկավար և Կրթության որակի ապահովման կենտրոնի տնօրենի տեղակալ (ՄԿԾ-ների գծով) Նարինե Հովսեփյանը, Կրթության որակի ապահովման կենտրոնի մասնագետ Մարիամ Հովհաննիսյանը, նույն կենտրոնի հարցումների բաժնի պատասխանատու Արշալույս Հարությունյանը, Ասպիրանտուրայի բաժնի ղեկավար Սեդա Աբրահամյանը և Միջազգային կապերի բաժնի մասնագետ Լիլիթ Պետրոսյանը

Leave a Reply