«Հայբուսակ» համալսարանում անվճար կարող են սովորել երկկողմանի ծնողազուրկ երեխաները և զոհված ազատամարտիկների ընտանիքների անդամները:
ֆակուլտետներում ուսումնական ծրագրերը համապատասխանեցված են Բոլոնյան գործընթացին: Բակալավրիատի դասընթացը տևում է 4 տարի, որից հետո ցանկացողները կարող են կրթությունը շարունակել մագիստրատուրայում` ևս 2 տարի: Ասպիրանտուրայի տևողությունը 3 տարի է
Բոլոր ֆակուլտետների շրջանավարտները ստանում են պետական դիպլոմ, քանի որ «Հայբուսակ» համալսարանի ֆակուլտետները հավատարմագրված են պետության կողմից: Մեր շրջանավարտներն աշխատում են ինչպես Հայաստանի Հանրապետությունում, այնպես էլ արտերկրում:
Յուրաքանչյուր շրջանավարտ հնարավորություն ունի աշխատանքի տեղավորվելու ՀՀ պետական և մասնավոր առաջատար ձեռնարկություններում և հիմնարկներում: Շրջանավարտների աշխատանքի տեղավորման հարցով զբաղվում է շրջանավարտների կարիերայի կենտրոնը, որը մինչև օրս աշխատանքի է տեղավորել բազմաթիվ շրջանավարտների:
«Հայբուսակ» համալսարանի համապատասխան բաժիններում բացի առաջին օտար լեզվից ուսումնասիրվում է նաև երկրորդ օտար լեզու: Օրինակ, եթե առաջին օտար լեզուն անգլերենն է, ապա ուսանողը կարող է որպես երկրորդ մասնագիտական օտար լեզու ուսումնասիրել ֆրանսերեն, իսպաներեն կամ գերմաներեն: Երկրորդ օտար լեզվի ուսումնասիրությունը պարտադիր է, բայց դիմորդը միշտ կարող է ընտրել, թե ինչ լեզու է ուզում սովորել:
Մեր պրոֆեսորադասախոսական կազմը բաղկացած է հանրապետության լավագույն մասնագետներից: Պատկառելի պրոֆեսորների հետ մեկտեղ դասավանդում են երիտասարդ խոստումնալից դասախոսներ, որոնք փորձ են փոխ առնում մեր վաստակավոր դասախոսներից: