
Հայբուսակ համալսարանում տեղի ունեցավ միջոցառում, որն ամփոփեց մայիսյան տոները ՝ Մեծ հայրենականում տարած հաղթանակը, Շուշիի ազատագրումը, Արցախի բանակի ստեղծումը և Հայաստանի առաջին Հանրապետության օրը:
Միջոցառման մասնակիցները բովանդակալից կերպով ներկայ ացրեցին տոները, հիշեցին և հարգանքի խոսքեր ուղղեցին զոհված զինվորների հիշատակին:
Միջոցառման ընթացքում տոների առթիվ շնորհավորանքի խոսքեր հղեցին քուրդ ուսանողները՝ նվիրելով երաժշտական կատարում:
Տոնական միջոցառմանը ներկա էին հայ-քրդական բարեկամական միության հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Նազինեհ Խալաֆյանը, համալսարանի պրոֆեսորադասախոսական անձնակազմը և ուսանողները: