hyen
hyen

Էրազմուս+ ծրագրի ամենամյա տեղեկատվական օրերը Հայաստանում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում մեկնարկել են Էրազմուս+ ծրագրի ամենամյա տեղեկատվական օրերը: Միջոցառմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը, Իսպանիայի Թագավորության պատվավոր հյուպատոս Արմինե Ադամյանը, բուհերի, հասարակական կազմակերպությունների և այլ շահառու կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Միջոցառմանը մասնակցել է նաև Իսպանիայի Էրազմուս+ ազգային գործակալության և իսպանական 13 համալսարանների պատվիրակությունը. նրանք ներկայացրել են Էրազմուս+ բարձրագույն կրթության ոլորտի ծրագրերի կառավարման և իրականացման իրենց փորձը:

Նշենք, որ ամեն տարի Եվրոպական հանձնաժողովը հայտարարում է մրցույթ` 184 երկրի տասնյակ հարյուրավոր բուհերի և կազմակերպությունների համար, որոնք կարող են ներկայացնել իրենց հայտերը և ծրագրերը: Այս տարի ևս միջոցներ կտրամադրվեն էրազմուս+ ծրագիրը ֆինանսավորող 34 երկրների և գործընկեր 150 պետությունների, որոնց թվում է նաև Հայաստանը:

Ամենամյա Տեղեկատվական օրերը Էրազմուս+ ծրագրի մասին տեղեկատվության տարածմանը միտված միջոցառումների շարք են, որոնք տրամադրում են Հայաստանի և Եվրամիության միջև բարձրագույն կրթության ոլորտում հասանելի դրամաշնորհային և ռազմավարական համագործակցության հնարավորությունները։ Տեղեկատվական օրերի ընթացքում հրապարակվում են Էրազմուս+ ծրագրի նորությունները, որոնք արտացոլված կլինեն 2020թ. Էրազմուս+ առաջարկների ներկայացման ամփոփիչ մրցույթում։

Leave a Reply