hyenru
hyenru

ԷՐԱԶՄՈՒՍ+ ԾՐԱԳՐԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՕՐԵՐ ԵՐԵՎԱՆՈՒՄ

Նոյեմբերի 9-10-ը Երևանի Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանում անցկացվեցին Էրազմուս+ Տեղեկատվական օրեր, որի շրջանակում ներկայացրին ծրագրի նորությունները: Բանախոսներն Ուկրաինայից և Ավստրիայից ներկայացրին Էրազմուս+ ծրագրի իրականացման փորձն իրենց համալսարաններում:

Էրազմուս Մունդուս շրջանավարտների ասոցիացիայի խորհրդի անդամ Օլեքսանդր Իվանովնը հայաստանցի մասնակիցների հետ համատեղ գործնական խորհուրդներ տրամադրեց համատեղ մագիստրոսական ծրագրերի համար հաջողակ դիմում հայտերի փաթեթ պատրաստելու վերաբերյալ: Հայբուսակ համալսարանից մասնակցեցին աշխատակազմի ղեկավար Արմինե Ծատուրյանը, կրթության որակի ապահովման կենտրոնի փոխտնօրեն (ՄԿԾ-ների հարցով) և շրջանավարտների աշխատանքի տեղավորման և կարիերայի կենտրոնի տնօրեն Նարինե Հովսեփյանը, կլինիկական և գիտահետազոտական կենտրոնի տնօրեն, հրավիրյալ դասախոս Արամ Ակոպյանը, ՈԱԿ-ի մասնագետ Մարիամ Հովհաննիսյանը, տնտեսագիտական ֆակուլտետի ուսանողուհի Սիրան Մաթևոսյանը և բժշկական ֆակուլտետի արտասահմանցի ուսանող Ավշին Թառնյանը:

Leave a Reply