
Նոյեմբերի 8-ին և 9-ին Երևանի Վ.Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանում տեղի ունեցավ «Հայկական բուհերում կրթական ծրագրերի ուսումնառության և ուսուցման կառուցվածքը» թեմայով միջազգային սեմինար, որը վարեց Գերմանիայի Օսնաբրյուկ քաղաքի Կիրառական գիտությունների համալսարանի դասախոս, Բոլոնիայի փորձագետ և Եվրոպական որոկավորումների շրջանակի համանախագահող պարոն Ֆոլկեր Գեմլիխը:
Երևանի Հայբուսակ համալսարանից սեմինարին մասնակցեցին Կրթության որակի ապահովման կենտրոնի տնօրենի տեղակալ Նարինե Հովսեփյանը և տնտեսագիտական ֆակուլտետի մագիստրոսներ Սիրան Մաթևոսյանն ու Ալլա Հմայակյանը: