hyenru
hyenru

ՄԵԿՆԱՐԿԵՑԻՆ ԷՐԱԶՄՈՒՍ+ ԾՐԱԳՐԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՕՐԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Մեկնարկեցին Էրազմուս+ ծրագրի տեղեկատվական օրերը Հայաստանում,որին մասնակցում էին նաև Հայբուսակ համալսարանի ներկայացուցիչները: Նշենք,որ մեր բուհն արժանացել է Էրազմուս+ ծրագրի դրամաշնորհին: Ծրագիրը եզակի հնարավորություն է ընձեռում համալսարաններին, ուսանողներին և դասախոսներին փոխանակման, գիտահետազոտական համատեղ աշխատաքների իրականացման համար: Էրազմուս+-ի նպատակն է նպաստել կրթության որակի բարձրացմանը, մշակութային կապերի ամրապնդմանը, ուսանողների, դասախոսների, վարչական անձնակազմի վերապատրաստմանը, ուսանողների շարժունությանը Եվրոպայի և նրա հարակից երկրների տարածքում: Հանդիսանալով ԵՄ-ի ոչ առևտրային ծրագիր՝ Էրազմուս+-ը առաջարկում է համալսարաններին մասնակցել կրթության որակի բարձրացմանը և ապահովմանն ուղղված ծրագրերին, նախագծերին, շնորհում է դրամաշնորհներ և ֆինանսավորում փոխանակման և հետազոտական ծրագրերում ընդգրկված դասախոսներին և ուսանողներին:

Leave a Reply