hyenru
hyenru

ՄԵԿՆԱՐԿԵՑ «ԿՐԹՈՒԹՅՈՒՆ XXI ԴԱՐ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿՐԹԱԿԱՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԸ

ՀՀ կառավարության տան նիստերի դահլիճում այսօր բացվեց «Կրթություն XXI դար» միջազգային կրթական ցուցահանդեսը, որտեղ ներկայացված են շուրջ 50 կրթական և մասնագիտական հաստատություններ: «Կրթություն XXI դար» միջազգային կրթական ցուցահանդեսը կազմակերպվել է ՀՀ կրթության և գիտության նախարարության աջակցությամբ, Երևանում Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնի և «Ինտեր էքսպո» ցուցահանդեսային ընկերության կողմից: Ինչպես ամեն տարի,այս տարի ևս Հայբուսակ համալսարանը իր տաղավարով մասնակցում է կազմակերպված ցուցահանդեսին,ներկայացնելով բուհի նորությունները: Բացման արարողությանը ողջույնի խոսքով հանդես եկան ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանը և ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինը: Ցուցահանդեսը կգործի մինչև մարտի 23-ը (ժամը 10:00-18:00) Մելիք Ադամյան 1 հասցեում:

Leave a Reply