hyenru
hyenru

ԳՐՔԵՐԻ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԵՐԵՎԱՆԻ ԲՈԼՈՐ ԳՐԱԴԱՐԱՆՆԵՐԻՆ

Այս տարի լրանում է համալսարանի հիմնադրի՝ ակադեմիկոս Լևոն Հարությունյանի 90-ամյակը: Այդ առիթով համալսարանի հիմնադիրների խորհուրդը նախատեսում է անցկացնել միջոցառումների շարք, որի սկիզբը տրվեց գրքերի նվիրատվության յուրօրինակ ֆլեշմոբով: Երևանի բոլոր գրադարանները միաժամանակ համալրվեցին գիտնական, կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, մի շարք ակադեմիաների ակադեմիկոս, Հայբուսակ համալսարանի առաջին ռեկտոր Լևոն Հարությունյանի հեղինակած գրքերով: Ավելի քան 400 գիտական աշխատություններ, 40-ից ավելի մենագրություններ, ուսումնամեթոդական ձեռնարկներ, դասագրքեր և բառարաններ. յուրաքանչյուր գրադարան ստացավ Լևոն Հարությունյանի տպագիր գրական ժառանգության իր օրինակները:

Հաջորդիվ գրքային միջոցառումների շարքում նախատեսվում է «Արցախի ֆլորան» մեծարժեք գրքի շնորհանդեսը, իսկ Ազգային գրադարանի միջոցով Հայբուսակը իրականացնելու է գրքերի տեղափոխում մարզային գրադարաններ:

 

 

Leave a Reply