hyenru
hyenru

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ

Հայբուսակ համալսարանի իրավագիտության և միջազգային հարաբերություններ ֆակուլտետում տեղի ունեցավ «Միջազգային տուրիզմ» մասնագիտության երրորդ կուրսի ուսանողների անհատական աշխատանքների պաշտպանությունը, նվիրված ներգնա և արտագնա տուրիզմին:

Ուսանողների անհատական աշխատանքները ղեկավարել էր ֆակուլտետի դասախոս Կարինե Օսիպովան, ով նաև կազմակերպել էր միջոցառումը:

Միջոցառմանը մասնակցում էր ՀՀ-ում Բրազիլիայի դեսպանատան մշակույթի կենտրոնի պատասխանատու Աննա Հարությունյան-Մկրտչյանը:

Բացման խոսքում ֆակուլտետի դեկան Գ.Գրիգորյանը նշեց, որ ուսանողների կողմից անհատական աշխատանքներ կատարելը զարգացնում է նրանց գիտելիքներն ու հմտությունները և համահունչ է կրթության որակի ներկայիս պահանջներին:

Հետաքրքիր զեկուցումներով հանդես եկան Էմմա Հովհաննիսյանը, Կորյուն Սաքանյանը, Հասմիկ Բադալյանը, Մարիամ Մինասյանը և Գևորգ Պողոսյանը:

Leave a Reply