
Եվրոպայի հեղինակավոր բուհերը՝ «Վարշավայի Բոլեսլավ Պրուսի անվան հումանիտար», «Բիզնեսի և կառավարման» համալսարանները, ինչպես նաև տարածաշրջանում առաջատար բուհերի շարքը համալրող «Հայբուսակ» համալսարանը համատեղ կրթական ծրագրերով նոր ուսումնական տարվանից սկսած կազմակերպում են ընդունելություն հետևյալ ֆակուլտետներում՝
-Կառավարման ֆակուլտետ
-Լոգիստիկայի ֆակուլտետ
-Մանկավարժության ֆակուլտետ
-Ժուռնալիստիկայի ֆակուլտետ
-Լուսանկարչության ֆակուլտետ
-Գովազդի ֆակուլտետ
-Սոցիոլոգիայի ֆակուլտետ
-Քաղաքագիտության ֆակուլտետ
Ուսուցումը՝ առկա/հեռակա, տևողությունը՝ 3 տարի:
Ընդունելություն է կազմակերպվում նաև մագիստրատուրայում և ասպիրանտուրայում: Շրջանավարտները կստանան եվրոպական նմուշի դիպլոմ, ինչպես նաև՝աշխատանքի իրավունք: Համագործակցության համաձայնագրերը Վարշավայի համալսարանների հետ հնարավորություն են տալիս ստանալու կրկնակի դիպլոմ, ինչպես նաև կիրականացվեն դասախոսների և ուսանողնրի փոխանակման ծրագրեր: Մենք առաջարկում ենք 21-րդ դարի պահանջներին համապատասխան մրցունակ բարձրագույն կրթություն։
Նոր ուսումնական տարվա բոլոր կրթական ծրագրերին առավել մանրամասն ծանոթանալու համար կարող եք այցելել Երևանի «Հայբուսակ» համալսարան։