hyenru
hyenru

ԱՆՆԱԽԱԴԵՊ ԱՌԱՋԱՐԿ ԲՈԼԵՍԼԱՎ ՊՐՈՒՍԻ ԱՆՎԱՆ ՎԱՐՇԱՎԱՅԻ ՀՈՒՄԱՆԻՏԱՐ, ԲԻԶՆԵՍԻ ԵՒ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՆԵՐԻՑ

Երևանի Հայբուսակ համալսարանը ստացավ աննախադեպ առաջարկ և կնքեց համագործակցության համաձայնագրեր «Վարշավայի Բոլեսլավ Պրուսի անվան հումանիտար», «Բիզնեսի և կառավարման» համալսարանների հետ: Համաձայնագրերի արդյունքում ուսանողներին կընձեռնվի հնարավորություն ստանալու կրկնակի դիպլոմ, ինչպես նաև կկազմակերպվեն դասախոսների և ուսանողնրի փոխանակման ծրագրեր: Համալսարանների ներկայացուցչության գրասենյակի բացման արարողությանը ներկա էին ՀՀ-ում Լեհաստանի արտակարգ և լիազոր դեսպան Պավել Չեպլակին, իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր, Եվրոպական խորհրդարանի, Եվրոպայի պահպանողականներ և Ռեֆորմնիստներ խմբի բյուրոյի անդամ Կարոլ Կարսկիին: Արարողությանը մասնակցում էին նաև Վարշավայի վերոնշյալ բուհերի պաշտոնական ներկայացուցիչներ Ավագ Հակոբյանը և Տիգրան Գասպարյանը: Հյուրերը համալսարանի դահլիճում անցկացրեցին դասախոսություն:Հանդիպման ավարտին դեսպան Պ.Չեպլակիին շնորհվեց շնորհակալագիր, իսկ պրոֆեսոր Կարոլ Կարսկին արժանացավ Հայբուսակ համալսարանի «Պատվավոր դոկտոր»-ի կոչման: Օրեր առաջ համալսարան այցելեց նաև «Բոլեսլավ Պրուսի անվան Վարշավայի հումանիտար համալսարան»-ի ռեկտոր Ագնեժկա Քրիսին,ում ևս շնորհվեց Հայբուսակ համալսարանի «Պատվավոր դոկտոր»-ի կոչում:

Նշենք, որ Վարշավայի համալսարանների հետ կնքված համաձայնագրերի հիման վրա Հայբուսակ համալսարանում կազմակերպվում է ընդունելություն հետևյալ ֆակուլտետներում.

Կառավարման ֆակուլտետ

-Լոգիստիկայի ֆակուլտետ

-Մանկավարժության ֆակուլտետ

– Ժուռնալիստիկայի ֆակուլտետ

– Լուսանկարչության ֆակուլտետ

– Գովազդի ֆակուլտետ

– Սոցիոլոգիայի ֆակուլտետ

– Քաղաքագիտության ֆակուլտետ

Ուսուցումը՝առկա / հեռակա, տևողությունը՝ 3 տարի :

Ընդունելություն է կազմակերպվում նաև մագիստրատուրայում և ասպիրանտուրայում:

Շրջանավարտները ստանում են եվրոպական նմուշի դիպլոմ, ինչպես նաև՝աշխատանքի իրավունք:

Leave a Reply