hyenru
hyenru

ՉԻՆԱՍՏԱՆԻ ԴԵՍՊԱՆԸ ՀՅՈՒՐԸՆԿԱԼԵԼ Է ԿՄԱ ՂԵԿԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ

Մայիսի 25-ին Չինաստանի Հանրապետության դեսպանությունը հյուրընկալեց ԿՄԱ նախագահ Ա. Հարությունյանին, Ակադեմիայի գլխավոր տնօրեն Ս. Մամիկոնյանին և “Յունիթայմ” ամսագրի գլխավոր խմբագիր Դ. Բալասանյանին:

Հանդիպման ընթացքում ձեռք բերվեցին մի շարք կարևոր պայմանավորվածություններ. Չինաստանի դեսպան պարոն Թիան Չանչուն առաջարկեց կրթաթոշակներ սահմանել ԿՄԱ ուսանողների համար տարեկան 2 կրթաթոշակ կստանան ԿՄԱ լավագույն ուսանողները` Չինաստանում կրթություն ստանալու համար: Մրցանակաբաշխությունը կսկսվի արդեն այս տարի, և 2012-13 ուս. տարում մեր ուսանողներից լավագույնները կմեկնեն Չինաստան` ուսանելու: “Յունիթայմ” ամսագիրն իր հերթին սկսում է Չինաստանի պատմությանը, մշակույթին և տնտեսությանը նվիրված հոդվածների շարք:

“Մեր միակ նպատակը Հայաստանի հետ փոխշահավետ համագործակցությունն է և Չինաստանի մշակույթի տարածումը աշխարհում: Այդ նպատակի իրականացման համար եմ ես այստեղ, ուրիշ նպատակ չկա” – շեշտեց Չինաստանի դեսպան պարոն Թիան Չանչուն:

“Մեզ համար հույժ կարևոր է Չինաստանի նման գերտերության հետ համագործակցությունը, քանի որ այստեղ երկու կողմերի համար էլ մեծ հեռանկարներ կան: Շատ շնորհակալ ենք պարոն դեսպանին այս հանդիպման և նրա առատաձեռն առաջարկի համար: Մեր կողմից մենք ևս հատուկ առաջարկ ենք մշակելու չինացի ուսանողների համար, որպեսզի նրանք իրենց հերթին կարողանան օգտվել մեր կրթական համակարգից իրենց համար շահավետ պայմաններով” – նշում է ԿՄԱ նախագահ Ա. Հարությունյանը:
“Հսկայական Չինաստանի և փոքրիկ Հայաստանի բարեկամությունը մեծ նվաճում է մեզ համար, և ես վստահ եմ, որ այս բարեկամությունը երկարաժամկետ և արգասաբեր կլինի, լավ պտուղներ կունենա և փոխշահավետ արդյունքներ կտա” – ավելացրել է Ս. Մամիկոնյանը:

Leave a Reply